Նոր հրատարակություն

Նոր հրատարակություն 15.07.2020

Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինն ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում «Վաւերագրեր Հայ եկեղեցու պատմութեան» մատենաշարի հերթական հատորը (Մկրտիչ Ա․ Խրիմեան Կաթողիկոս Ամենայն Հայոց (1820-1892-1907), գիրք ԻԲ․, մաս Բ․, փաստաթղթերի ժողովածու, կազմող՝ Գոհար Աւագեան, խմբ.՝ Ամատունի Վիրաբեան)։

Սույն հատորը նվիրված է Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակին: Մատենաշարի ներկա հատորում ներառված են Խրիմյան Հայրիկի ոչ միայն հոգևոր ոլորտի նախաձեռնություններին վերաբերող արձանագրությունները, այլև հիշատակված են այն լայնածաված աշխատանքները, որոնք նա իրականացրել է ազգային ծանրակշիռ խնդիրների լուծման ուղղությամբ։

Ժողովածուն արժեքավոր վավերագրական նյութ է տրամադրում Կաթողիկոսի կյանքի բոլոր փուլերի, ինչպես նաև Հայ եկեղեցու պատմության առանցքային մի շարք կարևոր հարցերի վերաբերյալ՝ համեմելով այդ ամենը տեղեկատվական հարուստ նյութով, որն առնչվում է տվյալ ժամանակաշրջանի ազգային, հասարակական, քաղաքական ու մշակութային կյանքին։ Հատորում ամփոփված նյութերի ժամանակաշրջանը վերաբերում է 1857 թ. մինչև 1920 թ.՝ նրա ծննդյան 100-ամյակը նշելու նախաձեռնություններին։

Սույն հատորը հրատարակվել է Հրաչյա Միսակի Պողոսյանի (Սանկտ Պետերբուրգ) մեկենասությամբ։