Գևորգյան Հոգևոր Ճեմարան (Աստվածաբանական համալսարան) 2020 -2021 ուստարվա ասպիրանտուրայի ընդունելություն

Գևորգյան Հոգևոր Ճեմարան (Աստվածաբանական համալսարան) 2020 -2021 ուստարվա ասպիրանտուրայի ընդունելություն 13.05.2020

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը (Աստվածաբանական համալսարան) հայտարարում է 2020-2021 ուստարվա առկա ասպիրանտուրայի ընդունելություն «Աստվածաբանություն» մասնագիտությամբ (թվանիշը՝ ԻԵ.00.01):

ԳՀՃ ասպիրանտուրա կարող են ընդունվել մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի աստիճան ունեցողները:

Ասպիրանտուրա ընդունվելու համար անձի դիմումը լրացվում է ԳՀՃ քարտուղարությունում՝ կցելով հետևյալ փաստաթղթերը.

1. ինքնակենսագրություն, անձնագրի պատճեն և 3 լուսանկար (3x4 չափսի),

2. մկրտության վկայական,

3. բակալավրի և մագիստրոսի դիպլոմների ու դրանց միջուկների պատճենները,

4. աստվածաբանական գիտությունների շրջանակներում գրավոր գիտական աշխատանք (հրատարակված կամ անտիպ, pdf կամ word ձևաչափով):

Ասպիրանտուրայի դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2020 թ. մայիսի 18-ից օգոստոսի 11-ը ներառյալ՝ երկուշաբթի և երեքշաբթի օրերին, ժամը 10:00-16:00:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Գևորգյան հոգևոր ճեմարան (հեռախոս՝ (+374 10) 517-180, (+374 77) 402026, էլ. հասցե՝ [email protected]):