Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվային ֆոնդը համալրվեց ևս մեկ արժեքավոր վավերագրով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվային ֆոնդը համալրվեց ևս մեկ արժեքավոր վավերագրով 25.01.2023

Ազնվափայլ Շուշան Դուրյանը (Ֆրանսիա) Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին ընծայաբերեց մի բազմակնիք փաստաթուղթ՝ նվիրված երջանկահիշատակ Տ.Տ. Մկրտիչ Ա Խրիմյան Ամենայն Հայոց Կաթողիկոսի մինչ Հայրապետություն ծառայագործությանը:

Վավերագիրը՝ Տարոն աշխարհի ազգայինների գրությունն է ուղղված Կ. Պոլսի Հայոց Սրբազան պատրիարքին և Ազգային կրոնական ու քաղաքական ժողովի անդամներին, 1866 թ., մայիս 7, Մուշ (բնագիր, թուղթ, մեծադիր մեկ թերթ):

Հայոց Հայրապետի օրհնությամբ պատմական վավերագիրը մշտապես կպահվի Սբ. Էջմիածնի Արխիվում: