Նոր հրատարակություն

Նոր հրատարակություն 13.01.2023

Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Վաւերագրեր Հայ եկեղեցու պատմութեան. գիրք ԻԵ․, Կարսի փոխանորդութիւն» (կազմող՝ Գոհար Ավագյան) փաստաթղթերի ժողովածուն։

Գրքում ընդգրկված են Հայ Եկեղեցու վարչական կարևոր միավորին՝ Կարսի փոխանորդությանը վերաբերող 333 փաստաթղթեր, որոնց ժամանակագրական սահմաններն ընդգրկում են 1871–1920 թթ.՝ մեր երկրի և ժողովրդի պատմության համար անպատեհ բախտորոշությամբ, որի մանրակրկիտ ուսումնասիրությանն է ծառայում ներկա ժողովածուն:

Գրքում փաստաթղթերը ներկայացված են բնագրագիտական ընդունված սկզբունքներով։

Արժեքավոր են փաստաթղթերում հիշատակված անձնանուններին վերաբերող մանրամասն ծանոթագրությունները, որոնք գուցե մի օր օգտագործվեն իբրև մեր եկեղեցու ընդարձակ հանրագիտարանի ատաղձ։

Գիրքում զետեղված են անձնանունների, տեղանունների և փաստաթղթերի անհրաժեշտ ցանկեր, որոնք ժողովածուի բնագրերի տեղեկությունները հեշտությամբ գտնելու «բանալիներն» են։ Իսկ ցանկերում ներգրավված մի շարք տեղանունները համեմված են մանրամասն բացատրություններով։