Զորակցություն արցախցի բազմազավակ ընտանիքներին

Զորակցություն արցախցի բազմազավակ ընտանիքներին 08.07.2021

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Աջակցենք Արցախին» ծրագրի շրջանակներում իրականացվող նախաձեռնություններից մեկի շնորհիվ, ս․թ․ ապրիլի 27-ից առ այսօր Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակը 69 մլն․ ՀՀ դրամի դրամական միանվագ աջակցություն է ցուցաբերել Հայաստանում ապաստանած չորս և ավելի զավակ ունեցող արցախցի 345 ընտանիքի։