Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելեց Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոց

Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելեց Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոց 04.06.2021

Հունիսի 4֊ին ժամանելով Արցախ՝ Նորին Սրբություն Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ստեփանակերտում առաջին հերթին այցելեց եղբայրական գերեզմանոց, ուր ծաղկեպսակի զետեղումից հետո աղոթեց նահատակված հայորդիների հոգիների հանգստության համար, այցելեց քաջորդիների շիրիմներին։