Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հառիճավանքի «Թրբանճյան ընծայարան» ավագ դպրոցը հայտարարում է 2021-2022 ուստարվա ընդունելություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հառիճավանքի «Թրբանճյան ընծայարան» ավագ դպրոցը հայտարարում է 2021-2022 ուստարվա ընդունելություն 11.06.2021

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Թրբանճյան Ընծայարան» ավագ դպրոց կարող են դիմել ՀՀ և այլ երկրների մինչև 17 տարեկան արական սեռի այն քաղաքացիները, ովքեր ավարտել են հիմնական դպրոցը կամ սովորում են ավագ դպրոցի 10, 11 և 12-րդ դասարաններում և զավակն են Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու:

Ընդունվելու համար դիմորդները պետք է քննություններ հանձնեն հետևյալ առարկաներից՝ համաձայն 9, 10, և 11-րդ դասարանների առարկայական ծրագրերի.

1. Հայոց լեզու և Հայ գրականություն (գրավոր),

2. Հայոց պատմություն (գրավոր),

3. Ճանաչողական հարցազրույց տեսչության հետ՝

ա. Ինքնաարտահայտվելու կարողություն

բ. Երգեցողություն

գ. Օտար լեզուների իմացություն

Անհրաժեշտ փաստաթղթերն են՝

- դիմում ընծայարանի տեսչի անունով (լրացվում է տեղում),

- Հիմնական դպրոցի կրթության վկայական (բնօրինակը),

- տեղեկանք թեմի առաջնորդից կամ շրջանի հովվից,

- բժշկական վավերացման տեղեկանք,

- բնութագիր (դպրոցի տնօրենից),

- տեղեկանք բնակավայրից,

- մկրտության վկայական,

- ինքնակենսագրություն,

- անձնագրի պատճեն,

- 2 լուսանկար (3x4):

Դիմումներն ընդունվում են հունիսի 7-ից մինչև օգոստոսի 1-ը՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10:00-15:00:

Հասցե՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Գևորգյան հոգևոր ճեմարան

Հեռախոս՝ (+347 93) 24-92-86, (+374 77) 63-66-38

Էլ. Հասցե՝ [email protected]