Ամենայն հայոց հայրապետի այցելեց Հաղթանակի հուշահամալիր

Ամենայն հայոց հայրապետի այցելեց Հաղթանակի հուշահամալիր 09.05.2020

Մայիսի 9-ին Հաղթանակի և խաղաղության, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի օրվա առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսաց ուղեկցությամբ այցելեց «Հաղթանակ» զբոսայգի:

Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ ծաղկեպսակի զետեղումից հետո անմար կրակի մոտ Վեհափառ Հայրապետը աղոթք բարձրացրեց առ Աստված Երկրորդ աշխարհամարտում զոհված և հայրենիքի համար իրենց կյանքն ընծայաբերած քաջ հայորդյաց հոգիների հանգստության և խաղաղության համար: