Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց ԱՄՆ Արևելյան ու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց ԱՄՆ Արևելյան ու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմեր 13.01.2024

Հունվարի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց ԱՄՆ Արևելյան ու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմեր։

Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա թեմական կառույցների և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու Մայր Աթոռի կողմից իրականացվող ծրագրերը: