Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն 07.10.2020

Հոկտեմբերի 6-ի երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ իր աղոթքն ու օրհնությունը բերելու կենտրոնում բուժվող զինվորներին, որոնց թվում նաև վիրավորում ստացած ավագ գնդերեց Հրայր սարկավագ Լալայանին։

Նորին Սրբությունը զրուցել է յուրաքանչյուր զինվորի հետ և փոխանցել շուտափույթ ապաքինման իր մաղթանքները։