Ուղղափառության միջխորհրդարանական համագումարի հայտարարությունը Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերաբերյալ

Ուղղափառության միջխորհրդարանական համագումարի հայտարարությունը Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերաբերյալ 02.10.2020

Սեպտեմբերի 30-ին Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որը հիմնվելով քրիստոնեության և ժողովրդավարության սկզբունքների և արժեքների վրա` կոչված է մշտական կապ ապահովել տարբեր պետությունների խորհրդարանականների և ուղղափառ քրիստոնյաների միջև, հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.

«Ուղղափառության միջխորհրդարանական համագումարը իր խոր մտահոգությունն է հայտնում Ղարաբաղյան հակամարտության և ռմբակոծվող քաղաքացիական ենթակառուցվածքների վերաբերյալ:

Համագումարը խորապես անհանգստացած է մարդկային կորուստների համար և տարածաշրջանում տիրող իրավիճակով, և կոչ է անում երկու կողմերին անմիջապես դադարեցնել ռազմական գործուղությունները:

Համագումարը հորդորում է բոլոր մասնակից կողմերին առանց նախապայմանների վերադառնալ բանակցային սեղանի շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների օժանդակությամբ մարդկային կյանքեր փրկելու համար:

Համագումարը նաև կոչ է անում երրորդ երկրներին զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են վտանգել հետագա խաղաղությանն ու կայունությանը, սրել լարվածությունը տարածաշրջանում և հանգեցնել լայնածավալ պատերազմի», նշվում է գրության մեջ: