Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Մասիս քաղաքից ժամանած ուխտավորներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Մասիս քաղաքից ժամանած ուխտավորներին 14.12.2019

Դեկտեմբերի 14-ին Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ, Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Մասիս քաղաքից ժամանած ուխտավորներին՝ հոգևոր հովվի՝ Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Օրդոյանի ուղեկցությամբ: Նորին Սրբությունն իր օրհնությունն ու սերը փոխանցեց համայնքի անդամներին՝ վայելելով փոքրիկների կողմից պատրաստած անակնկալ ելույթները: