Նոր հրատարակություն

Նոր հրատարակություն 21.11.2019

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում լույս է ընծայվել Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի «Միտք և բանք» աշխատությունը:

Այն պարունակում է Սրբազան Հոր՝ հանրային և հովվական կյանքում կատարած ամենատարբեր անդրադարձները, որոնք զետեղվել են երեք ենթավերնագրերի ներքո՝ «Վերլուծական», «Մտորումներ» և «Հարցազրույցներ»:

Գրքում հասարակական ու ազգային հնչողություն և կարևորություն ունեցող հիմնահարցերը դիտարկվել են հայ աստվածաբանական ժառանգության լույսի ներքո: Աշխատությունն աստվածաբանականի, հովվականի և ազգային-հասարակականի հաջող զուգադրությամբ անդրադառնում է արդի հասարակական խնդիրներին և հիմնահարցերին: