Հանդիսություն Մայր Աթոռում Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 95-ամյակի առիթով

Հանդիսություն Մայր Աթոռում Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 95-ամյակի առիթով 13.12.2019

Դեկտեմբերի 13-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգը` նվիրված քառյակի հիմնադրման 95-ամյակին:

Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: