«Ս. Ղևոնդ Երեց» շքանշան

«Ս. Ղևոնդ Երեց» շքանշան 16.07.2021

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական բարձր տնօրինությամբ վերջերս հաստատված «Ս. Ղևոնդ Երեց» շքանշանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատվո բարձր շքանշաններից է, որը հայրապետական սրբատառ կոնդակով շնորհվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր դասին՝ ի գնահատություն ազգային-եկեղեցական կյանքում դրսևորած նվիրյալ ծառայության և գովարժան վաստակի: