2019թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրատարակվել են

2019թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրատարակվել են 15.01.2020

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել.

1. Ճարտարապետ, շինարարական արվեստի պատմաբան Լիպարիտ Սադոյանի «Մեսրոպաստեղծ հայոց գրապատկերների կազմության սկզբունքները» աշխատությունը,

2. Մկրտիչ Ա Խրիմյան Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Դրախտի ընտանիք», «Պապիկ եւ Թոռնիկ», «Սիրաք եւ Սամուել» բարոյախրատական երկերի ժողովածուն,

3. Գրող, հրապարախոս Ռազմիկ Դավոյանի «Համատարած Թումանյան» մենագրությունը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին,

4. «Վաւերագրեր Հայ Եկեղեցու պատմութեան» մատենաշարի հերթական՝ Ի հատորը՝ «Ս. Էջմիածինը և հայոց գրերի գիւտի 1500 ու տպագրութեան 400 ամեակների տօնակատարութիւնը 1912-1913 թթ.»,

5. «Վաւերագրեր Հայ Եկեղեցու պատմութեան» ժողովածուի երկրորդ հատորը՝ Մայր Աթոռի արխիվի նախաձեռնությամբ,

6. Վալերի Թունյանի «Ամենայն Հայոց Եփրեմ Ա Ձորագեղցի Կաթողիկոս (1809-1830)» ռուսերեն աշխատությունը,

7. Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնական խոսքերի ժողովածուի Բ հատորը («Հատընտիր պաշտոնականք. 2010-2018»)՝ նվիրված Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 20-ամյակին,

8. Մեսրոպ արք. Տեր-Մովսիսյանի «Պատմություն Սուրբ Գրոց հայկական թարգմանության» աշխատությունը,

9. Սբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության (Նարեկ)» կոթողային գործը՝ Մկրտիչ Խերանյանի թարգմանությամբ (յոթերորդ վերանայված հրատարակություն),

10. «Աղոթագիրք, ճանապարհ ազատության»՝ նախատեսված ազատազրկման վայրերում օգտագործման համար,

11. Սբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության (Նարեկ)» կոթողային գործը՝ Մկրտիչ Խերանյանի թարգմանությամբ (ութերորդ վերանայված հրատարակություն) (փոքր ֆորմատի),

12. Սբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության (Նարեկ)» կոթողային գործը՝ Մկրտիչ Խերանյանի թարգմանությամբ (մեծ ֆորմատի),

13. Պողոս Պատրիարքի «Խրատի թանգարանը» (յոթերորդ հրատարակություն),

14. Վազգեն Առաջինի «Մեր Պատարագը» (արևելահայերեն երրորդ հրատարակություն),
15. 2020 թ. սեղանի օրացույցը,

16. 2020 թ. պաշտոնական օրացույցը,

17. Гевонд вардапет Оганесян, Господи! отверзи уста мои, молитвослов, издание третье, исправленное,

18. Դեյվիդ Հորելլի «Պողոսագիտության ներածությունը»՝ անգլերենից Նշան վրդ. Հմայակյանի թարգմանությամբ,

29. «Հայոց վեհարանը» (կազմ.՝ Ասողիկ աբեղա Կարապետյան),

20. Հեթում արքայի ճաշոցը,

21. Երիտասարդի աղոթագիրքը,

22. Տ. Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցու «Հայելի աստվածային շնորհաց»-ը՝ Լիլիթ Հակոբյանի թարգմանությամբ,

23. Արշակ եպս Խաչատրյանի «Որոնումներ» քարոզների ժողովածուն,

24. «Պատմական Տայք» (պատմություն, մշակույթ, դավանանք) գիտաժողովի հոդվածների ժողովածուն,

25. Հ. Սվազյանի «Հայ-աղվանական եկեղեցական հարաբերությունները սկզբնավորումից մինչև 8-րդ դարը ներառյալ» գործը:

26. «Վաւերագրեր Հայ Եկեղեցու պատմութեան. Կոմիտաս վարդապետ (1869-1935)» փաստաթղթերի ժողովածուն: