Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելել է պետական սահմանի պահպանության տեղամաս ու մարտական դիրք

Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելել է պետական սահմանի պահպանության տեղամաս ու մարտական դիրք 30.12.2019

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ դեկտեմբերի 30-ին Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի հետ՝ ուղեկցությամբ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի, այցելել է պետական սահմանի պահպանության տեղամաս ու մարտական դիրք՝ իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերելով իրենց ծառայությունն իրականացնող զինվորներին: