Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն 28.12.2019

Դեկտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ՝ ուղեկցությամբ պետական այրերի և Մայր Աթոռի միաբանների, այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի անկախության համար զոհված հայորդիների հիշատակին:

Պանթեոնում Վեհափառ Հայրապետը աղոթք բարձրացրեց առ Աստված մեր քաջարի զինվորների հոգիների հանգստության համար: