Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Քարտեզ
  • Գլխավոր
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Բաժիններ և գրասենյակներ
  • Եկեղեցական Հայեցակարգային հարցերի գրասենյակ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Մայր Աթոռ Սբ.Էջմիածին
  • Հոգևոր դաս
    • Եպիսկոպոսաց դաս
    • Վարդապետ
    • Աբեղա
    • Քահանա
    • Սարկավագ
  • Ժողովական կառույցներ
    • Ազգային-եկեղեցական ժողով
    • Եպիսկոպոսաց ժողով
    • Եկեղեցական ներկայացուցչական ժողով
    • Գերագույն հոգևոր խորհուրդ
  • Բաժիններ և գրասենյակներ
    • Վանական խորհուրդ
    • Մայրավանքի տեսչություն
    • Լուսարարապետություն
    • Դիվանատուն
    • Կաթողիկոսական գրասենյակ
    • Եկեղեցական Հայեցակարգային հարցերի գրասենյակ
    • Միջեկեղեցական հարաբերությունների բաժին
    • Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժին
    • Վարչատնտեսական բաժին
    • Ֆինանսական բաժին
    • Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի
    • Վանորեից տեսչություն
  • Խորհուրդներ և հանձնախմբեր
    • Վերստուգիչ հանձնախումբ
    • Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբ
    • Իրավախորհրդատվական հանձնախումբ
    • Ճարտարապետական խորհուրդ
  • Գիտակրթական առաքելություն
    • Գևորգյան հոգևոր ճեմարան
    • Քահանայից պատրաստման լսարան
    • Սևանի Վազգենյան Դպրանոց
    • Հառիճավանքի Թրբանճյան Ընծայարան
    • Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան
    • Էօրնեկեան հանրակրթական դպրոց
    • Էօրնեկեան մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատություն հիմնարկ
    • Հայորդյաց տներ
    • «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան
    • «Գարեգին Ա» կրթական կենտրոն
  • Քարոզչական, տեղեկատվական
    • Քրիստոնեական դաստիարակության կենտրոն
    • Քարոզչական կենտրոն
    • ՀԵՀԵՄ
    • Հրատարակչական բաժին
    • Տեղեկատվական համակարգ
    • Շողակաթ հեռուստաընկերություն
    • Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանման հարցերով գրասենյակ
  • Հոգեխնամ առաքելություն
    • ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդություն
    • Քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայություն
    • Սոցիալական ծառայության կենտրոն
    • «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոն
    • «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոն
    • Իզմիրլյան ԲԿ

Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի գործառույթները

Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի գործառույթները

 2013 թ․-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստեղծվեց Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակը:

 2013-2019 թթ. Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն է եղել Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

 2019 թ․-ից առ այսօր գրասենյակի տնօրենն է Գերաշնորհ Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը:

 Գրասենյակի առաքելությունն է Աստվածաշնչի և Սրբազան Ավանդության, Տիեզերական և Տեղական ժողովների որոշումների, Եկեղեցու Հայրերի և Եկեղեցական կանոնների, ծիսակարգի և կոնդակների, հովվական խնամքի և այլ եկեղեցիների ու կրոնական համայնքների փորձառության հիման վրա ուսումնասիրել, քննել և հստակեցնել մեր ժամանակների մարտահրավերները, հասարակության կողմից առաջադրած հիմնախնդիրները և արտահայտել դրանց վերաբերյալ Հայ Եկեղեցու  դիրքորոշումը:

 Եկեղեցու համապատասխան դիրքորոշման վերաբերյալ պատրաստվող փաստաթղթի նպատակն է քրիստոնեական կենցաղավարության մասին ուսմունքով իր հետևորդներին արժանացնել Քրիստոսի փրկության շնորհին:

 Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սոցիալական ուսմունքը պետք է դառնա հասարակության մեջ առաջացած խնդիրների վերաբերյալ Մայր Աթոռի պաշտոնական դիրքորոշումը, սահմանի մի շարք ուղեցույցներ, որոնք կկիրառվեն հոգևորականների և Եկեղեցու հետևորդների կողմից:

 Սոցիալական ուսմունքի հիման վրա հայեցակարգային գրասենյակն առաջարկում է քրիստոնեական կենսաէթիկայի, առողջապահության, բնապահպանության, դատաիրավական, սոցիալական, տնտեսական բնույթի խնդիրների, գիտության, կրթության, հիմնարար աստվածաբանական, կրոնագիտական, հասարակական, քաղաքական, պետության հետ փոխհարաբերությունների, միջկրոնական, միջդավանական հարաբերությունների, հասարակական լայն շրջանակներին վերաբերող հարցերի լուծումներ:

 Եկեղեցու սոցիալական ուսմունքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Հայաստանի Հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանությունների համար պետք է հանդիսանա կանոնների, օրենքների և որոշումների ընդունման ուղենիշ:

 Գրասենյակը պարբերաբար մասնակցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կազմակերպվող տարաբնույթ գիտաժողովների, քննարկումների, տարբեր հանձնախմբերի աշխատանքներին և այլ բնույթի միջոցառումներին:

 Գրասենյակը զբաղվում է նաև Կաթողիկոսարանի, Դիվանատան, Վանական խորհրդի, տարբեր բաժինների և հանձնախմբերի կողմից հայեցակարգային հարցերին վերաբերող դիմումների ու նամակների քննարկմանը, խնդրո առարկա հարցերի վերաբերյալ կատարում է ուսումնասիրություններ, ինչպես նաև Մայր Աթոռի համապատասխան գրասենյակին է փոխանցում Եկեղեցու հայեցակարգային մոտեցումները:

 Գրասենյակի գործառույթներից է նաև Մայր Աթոռի, թեմերի, եկեղեցական այլ բաժինների ու կառույցների առաքելության, գործառույթների վերաբերյալ հիմնավոր, գործնական առաջարկությունների պատրաստումը և դրանց ղեկավարներին ու ատենապետերին ներկայացումը:

 

 

Էլ. հասցե՝ [email protected]

Հեռ.՝ 010-517-165

010-517-166(167,168)

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]