Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Քարտեզ
  • Գլխավոր
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Գիտակրթական առաքելություն
  • Գևորգյան հոգևոր ճեմարան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Մայր Աթոռ Սբ.Էջմիածին
  • Հոգևոր դաս
    • Եպիսկոպոսաց դաս
    • Վարդապետ
    • Աբեղա
    • Քահանա
    • Սարկավագ
  • Ժողովական կառույցներ
    • Ազգային-եկեղեցական ժողով
    • Եպիսկոպոսաց ժողով
    • Եկեղեցական ներկայացուցչական ժողով
    • Գերագույն հոգևոր խորհուրդ
  • Բաժիններ և գրասենյակներ
    • Վանական խորհուրդ
    • Մայրավանքի տեսչություն
    • Լուսարարապետություն
    • Դիվանատուն
    • Կաթողիկոսական գրասենյակ
    • Եկեղեցական Հայեցակարգային հարցերի գրասենյակ
    • Միջեկեղեցական հարաբերությունների բաժին
    • Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժին
    • Վարչատնտեսական բաժին
    • Ֆինանսական բաժին
    • Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի
    • Վանորեից տեսչություն
  • Խորհուրդներ և հանձնախմբեր
    • Վերստուգիչ հանձնախումբ
    • Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբ
    • Իրավախորհրդատվական հանձնախումբ
    • Ճարտարապետական խորհուրդ
  • Գիտակրթական առաքելություն
    • Գևորգյան հոգևոր ճեմարան
    • Քահանայից պատրաստման լսարան
    • Սևանի Վազգենյան Դպրանոց
    • Հառիճավանքի Թրբանճյան Ընծայարան
    • Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան
    • Էօրնեկեան հանրակրթական դպրոց
    • Էօրնեկեան մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատություն հիմնարկ
    • Հայորդյաց տներ
    • «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան
    • «Գարեգին Ա» կրթական կենտրոն
  • Քարոզչական, տեղեկատվական
    • Քրիստոնեական դաստիարակության կենտրոն
    • Քարոզչական կենտրոն
    • ՀԵՀԵՄ
    • Հրատարակչական բաժին
    • Տեղեկատվական համակարգ
    • Շողակաթ հեռուստաընկերություն
    • Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանման հարցերով գրասենյակ
  • Հոգեխնամ առաքելություն
    • ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդություն
    • Քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայություն
    • Սոցիալական ծառայության կենտրոն
    • «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոն
    • «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոն
    • Իզմիրլյան ԲԿ

Գևորգյան հոգևոր ճեմարան

Գևորգյան հոգևոր ճեմարան
 

 Գևորգյան հոգևոր ճեմարանում ուսանում են ապագա հոգևորականներ: Կրթական հոգևոր  այս հաստատությունում ուսանողները նախապատրաստվում են իրականացնելու աստվածահաճո, հոգեխնամ ծառայություն՝ ստանալով բազմակողմանի գիտելիքներ՝ ուսումնասիրելով հայ հոգևոր և մշակութային հարուստ ժառանգությունը: 

 Խորհրդային վարչակազմի շրջանում, երբ փակվել էր Գևորգյան հոգևոր  ճեմարանը, կրթության և հոգևոր դաստիարակության գործունեությունը շարունակում էր կարևոր և առաջնային մնալ հայ հոգևորականների և մասնավորապես կարթողիկոսների համար։

 Իր հիմնադրումից ի վեր,  Գևորգյան հոգևոր ճեմարանը պատրաստել է ոչ միայն հոգևորականներ, այլև աշխարհիկ ուսուցիչներ, մտավորականներ, գիտնականներ և մշակութային գործիչներ, որոնք իրենց գործունեությամբ կարևոր ներդրում են ունեցել Հայաստանում գիտակրթական կյանքի առաջընթացի համար:

 Տարիներ շարունակ հոգևոր ճեմարանն իր շուրջն է համախբել  բազմաթիվ հավատացյալ հայորդիների, որոնք ժամանակի պահանջներին համահուչ են դարձրել ճեմարանում գործող հոգևոր ծրագրերը և  բարելավել կրթության մակարդակը։

 1991 թ., Հայաստանի անկախության վերականգնումից հետո, Հայ Եկեղեցուն վերադարձվեց Գևորգյան հոգևոր ճեմարանի շենքը, որը զավթվել էր Խորհրդային Միության կողմից: 1996 թ. երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրոք սկսվեցին  և 1997 թ.  ավարտվեցին ճեմարանի շենքի վերանորգման աշխատանքները։

 1999 թ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անմիջական մասնակցությամբ սկսվեցին լայնածավալ կազմակերպչական, շինարարական աշխատանքներ իրականացնել։ Ամբողջովին փոփոխվեց հոգևոր ճեմարանի կրթական ծրագիրը, բարելավվեցին ուսանողների կեցության պայմանները, ավելացվեցին դասընթացներ, ընդլայնվեց ուսումնական պլանը:

 2002 թ. Գևորգյան հոգևոր ճեմարանը ձեռք բերեց բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակ: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ, հաշվի առնելով նորացված կրթական ծրագրերը, ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը ճեմարանին շնորհեց աստվածաբանական համալսարանի կարգավիճակ: 2004-2007 թթ. Գևորգյան հոգևոր ճեմարանը համապատասխան հավատարմագրերի և լիցենզիաների շնորհումով ստացավ բակալավրի և մագիստրոսի չափորոշիչներին համապատասխան կրթական ծրագրեր իրականացնելու իրավունք և անցավ Հայաստանի Հանրապետության բուհերում ընդունված կրթության երկաստիճան համակարգի: Այժմ սաներն ուսանում են ըստ վերոնշյալ ծրագրերի և ստանում աստվածաբանության բակալավրի (Դ լսարանում) և մագիստրոսի աստիճաններ (Զ լսարանում):

 2012 թ. վերաբացվեցին Գևորգյան հոգևոր ճեմարանի ամբիոնները, որոնք կոչված էին ավելի բարձր մակարդակի հասցնելու ճեմարանի կրթության որակը: 2014 թ. մագիստրատուրայում կրթությունը ձեռք բերեց առավել նեղ մասնագիտացման երանգ՝ շնորհիվ բացված մասնագիտական հոսքերի (աստվածաշնչագիտություն, պատմական աստավածաբանություն, դավանաբանություն, գործնական աստվածաբանություն):

 2016 թ. ՀՀ ԿԳՆ կողմից ճեմարանն ստացավ ասպիրանտուրա բացելու իրավունք, և 2018 թ. ընդունվեցին առաջին ասպիրանտները և մեկնարկեց առաջին ուսումնական տարին ասպիրանտուրայում: Այսուհետ ողջ Հայաստանի Հանրապետության տարածքում ճեմարանը միակ բուհն է, որ կարող է շնորհել աստվածաբանության թեկնածուի աստիճան:

Տեսուչ՝ Հոգեշնորհ  Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյան

Հասցե՝ Վաղարշապատ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Հեռ.՝ 010-517-324

Էլ. հասցե.՝ [email protected]

Կայք՝ http://www.gevorgianseminary.am/ 

 
Ճեմարանի հիմնը

Ճեմարանի հիմնը

Գևորգյան ճեմարանի պատմությունը

Գևորգյան ճեմարանի պատմությունը

Տեսչական և ուսուցչական կազմ (2023)

Տեսչական և ուսուցչական կազմ (2023)

Գևորգյան հոգևոր ճեմարանի ծրագիրը

Գևորգյան հոգևոր ճեմարանի ծրագիրը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]