Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Քարտեզ
  • Գլխավոր
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Գիտակրթական առաքելություն
  • «Գարեգին Ա» կրթական կենտրոն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Մայր Աթոռ Սբ.Էջմիածին
  • Հոգևոր դաս
    • Եպիսկոպոսաց դաս
    • Վարդապետ
    • Աբեղա
    • Քահանա
    • Սարկավագ
  • Ժողովական կառույցներ
    • Ազգային-եկեղեցական ժողով
    • Եպիսկոպոսաց ժողով
    • Եկեղեցական ներկայացուցչական ժողով
    • Գերագույն հոգևոր խորհուրդ
  • Բաժիններ և գրասենյակներ
    • Վանական խորհուրդ
    • Մայրավանքի տեսչություն
    • Լուսարարապետություն
    • Դիվանատուն
    • Կաթողիկոսական գրասենյակ
    • Եկեղեցական Հայեցակարգային հարցերի գրասենյակ
    • Միջեկեղեցական հարաբերությունների բաժին
    • Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժին
    • Վարչատնտեսական բաժին
    • Ֆինանսական բաժին
    • Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի
    • Վանորեից տեսչություն
  • Խորհուրդներ և հանձնախմբեր
    • Վերստուգիչ հանձնախումբ
    • Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբ
    • Իրավախորհրդատվական հանձնախումբ
    • Ճարտարապետական խորհուրդ
  • Գիտակրթական առաքելություն
    • Գևորգյան հոգևոր ճեմարան
    • Քահանայից պատրաստման լսարան
    • Սևանի Վազգենյան Դպրանոց
    • Հառիճավանքի Թրբանճյան Ընծայարան
    • Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան
    • Էօրնեկեան հանրակրթական դպրոց
    • Էօրնեկեան մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատություն հիմնարկ
    • Հայորդյաց տներ
    • «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան
    • «Գարեգին Ա» կրթական կենտրոն
  • Քարոզչական, տեղեկատվական
    • Քրիստոնեական դաստիարակության կենտրոն
    • Քարոզչական կենտրոն
    • ՀԵՀԵՄ
    • Հրատարակչական բաժին
    • Տեղեկատվական համակարգ
    • Շողակաթ հեռուստաընկերություն
    • Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանման հարցերով գրասենյակ
  • Հոգեխնամ առաքելություն
    • ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդություն
    • Քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայություն
    • Սոցիալական ծառայության կենտրոն
    • «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոն
    • «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոն
    • Իզմիրլյան ԲԿ

Գարեգին Ա Կրթական Կենտրոն

Գարեգին Ա Կրթական Կենտրոն

«Գարեգին Ա» Աստվածաբանական-հայագիտական կենտրոնը հիմնվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ: Կենտրոնի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2000 թ. հունիսի 26-ին: Կենտրոնի նպատակն էր Մայր Աթոռում ստեղծել հայագիտական-աստվածաբանական հետազոտություններով զբաղվող գիտական ինստիտուտ, նպաստել Հայաստանում գոյություն չունեցող որոշ գիտաճյուղերի զարգացմանը (Աստվածաբանական ու մեկնողական բնագրերի ուսումնասիրությամբ ու հրատարակությամբ, կաթողիկոսական դիվանատան գործունեության հետազոտությամբ և վավերագրերի լիակատար արխիվի ստեղծմամբ, հայ միջնադարյան կանոնական գրականության հետազոտությամբ և այլն):

«Գարեգին Ա» կենտրոնը նախկինում գտնվում էր Վեհարանի տարածքում` Ալեք և Մարի Մանուկյան «Գանձատան» շենքի ձախ կողմի առաջին և երկրորդ հարկերում:

2011 թ. հունիսին տեր և տիկին Հայկ և Էլզա Տիտիզյանների ազնիվ հանձնառությամբ սկսվեց կենտրոնի նոր մասնաշենքի շինարարական աշխատանքները: Ճարտարապետներն էին Ա. Նազարեթյանը և Ա. Սահակյանը: 2015 թ.-ի սեպտեմբերի 28-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվել է բացման արարողությունը:

Բացման արարողությանը Նորին Սրբությունը ներկայացրեց  իր տեսլականը կենտրոնի հետագա գործունեության վերաբերյալ. «Երջանկահիշատակ Գարեգին Ա Հայրապետի անունը կրող այս կենտրոնը մեր Եկեղեցու հոգևոր-կրթական ասպարեզում կարևոր առաքելություն է ստանձնելու: Կենտրոնի հարկից ներս իրենց գիտելիքները պիտի հարստացնեն և կատարելագործեն մեր Եկեղեցու հոգևոր սպասավորները, ուսուցիչներն ու կրթության ոլորտի այլ ներկայացուցիչներ: Կրթական կենտրոնում նպաստավոր պայմաններ են ստեղծվում նաև հայագիտական ու աստվածաբանական հարցերի շուրջ գիտաժողովներ կազմակերպելու համար:

Դարեր շարունակ հայ հոգևորականն ու հայ ուսուցիչն են կրթել մեր ժողովրդին, կերտել հոգևոր-բարոյական նկարագիրը, որով ազգս ապրել է, ստեղծել հարուստ դպրություն ու մշակույթ, հաղթահարել փորձություններ և հավատով նայել գալիքին։ Հոգելույս Գարեգին Ա Հայրապետն էլ՝ իբրև հոգևորական և ուսուցիչ, իր գրական և աստվածաբանական ծավալուն ժառանգության մեջ մշտապես եղավ մեր հավատքի, մեր լեզվի, մշակույթի, մեր հայրենիքի ջատագովն ու պաշտպանը:

«Գարեգին Ա» կրթական կենտրոնը մշտավառ է պահելու հիշատակը լուսահոգի Հայրապետի, նրա անձը և կյանքի անցած ուղին օրինակ ու խրախույս դարձնելով, ոգեշնչելով ու նոր լիցքեր հաղորդելով երիտասարդ հոգևորականներին և ուսուցիչներին»:

«Գարեգին Ա» կրթական կենտրոնի մասնաշենքը 2017 թ.-ին «Տարվա նախագիծ և տարվա կառույց» ամենամյա մրցույթի արդյունքներով «Ճարտարապետական իրականացված կառույց» անվանակարգում 1-ին տեղն է զբաղեցրել:

Կենտրոնում Նորին Սրբության օրհնությամբ 2018 թ. փետրվար ամսից մեկնարկվել էր  քահանայից վերապատրաստման երեքշաբաթյա ծրագիր, որին մասնակցում էին եկեղեցականներ՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի թեմերից: Այս պահին ծրագիրը առժամանակ դադարեցված է:

Կենտրոնում պարբերաբար կազմակերպվում են գիտաժողովներ, աշխատաժողովներ, դասախոսություններ և գիտական-աստվածաբանական հանդիպում-քննարկումներ:

 

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]