Ադրբեջանի պատմույթը կեղծ է․ ժամանակակից Ադրբեջանը ոչ մի կապ չունի Աղվանքի հետ․ ավստրիացի հայագետ

17.10.2023

Ավստրիացի հայագետ Յասմին Դում Թրագուտի և աղվանագետ Յոստ Գիպերտի աշխատասիրությամբ լույս է տեսել «Կովկասյան Աղվանք» անգլերեն աշխատությունը: Գրքի 16 գլուխները հեղինակել են տարբեր գիտնականներ` լեզվաբաններ, արևելագետներ, հայագետներ՝ աշխարհի տարբեր գիտական հաստատություններից: Գիրքը նաև գիտահեն պատասխան է ադրբեջանական կեղծ պատմույթներին, որ վերաբերում է Արցախի՝ աղվանական լինելուն։ «Ոչ աղվանական ցեղերը կապ ունեն արցախահայերի հետ, ոչ էլ Ադրբեջանը՝ Աղվանքի հետ»,-պնդում է գիտնականը։