Վեհափառ Հայրապետի կոնդակը հայ գրատպության 500-ամյակի առթիվ

19.04.2012

Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապրիլի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ հրատարակել է կոնդակ. Սուրբ Պատարագի ընթացքում «Էջմիածին ի Հորե» շարականի երգեցողության ներքո Մայր Տաճարի խորանից ընթերցվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակը` Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ձեռամբ: