Ս․ Ծննդյան Հայրապետական պատարագը Երևանի մայր եկեղեցում

06.01.2020

Հունվարի վեցին Հայ Առաքելական եկեղեցիներում Ս․ Ծննդյան և Աստվածահայտնության տոնական պատարագ էր: Երևանի Ս․ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում պատարագ մատուցեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հայրապետական պատարագին ներկա էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ, ԱԺ նախագահը, բազմաթիվ պետական այրեր, մտավորականներ, հավատացյալներ և ուխտավորներ: