Սուրբ Հարության տոնին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագ է մատուցել Վեհափառ Հայրապետը

02.04.2024

Սուրբ Հարության տոնը Հայ Առաքելական եկեղեցիներում ազդարարել են տոնական Պատարագի զանգերը։ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատարագ է մատուցել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում: Նորին Սրբությունը եկեղեցի է ժամանեց Մայր Աթոռի միաբանների ուղեկցությամբ: Պատարագից առաջ Հայոց Հայրապետը օրհնություն է բաշխել հավատացյալներին: