Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի այցը ԱՄՆ հայոց Արևմտյան թեմ

03.11.2017

Հոկտեմբերի 25-ին սկսվեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հովվապետական այցը ԱՄՆ հայոց Արևմտյան թեմ` թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հրավերով՝ հանդիսապետելու թեմի 90-ամյակի արարողությունները: Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում տեղի ունեցավ Հրաշափառի արարողություն և Սուրբ պատարագ: