Հովվապետական ​​այց Ռումինիա և Ուկրաինա

13.09.2012

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով մեկնեց Ռումինիայի Հայոց թեմ` հանդիսապետելու Սուչավայի Հաճկատար Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաօծումը եւ հիմնադրման 500-ամյակի տոնակատարությունները: Ուղեւորության ընթացքում Վեհափառ Հայրապետը Հովվապետական այցով եղավ նաեւ Ուկրաինայի Հայոց թեմում, որտեղ քննարկեց Սուրբ Պողոս- Պետրոս հայկական եկեղեցու կարգավիճակին առընչվող հարցերը: Եկեղեցին ներկայումս պատկանում է Ուկրաինայի Հանրապետության Մշակույթի նախարարությանը: