Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

10.04.2012

Ապրիլի 8-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ նշվեց Մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը: Սուրբ Պատարագի ժամանակ Նորին Սրբությունը հղեց իր Հայրապետական ուղերձը համայն հայությանը: