Հայրապետական քառօրյա այց Սյունիք և Արցախ (Ստեփանակերտ, Մաճկալաշեն, Ամարաս)

07.06.2021

Սյունյայց թեմում այցն ավարտելով` հունիսի 4-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախի Հանրապետություն: Վեհափառ Հայրապետն Արցախ է տարել Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները՝ օրհնություն և մխիթարություն բաշխելու արցախահայությանը։ Վեհափառ Հայրապետը հիշեցրեց, որ Արցախը շարունակու՛մ է մնալ մեր ժողովրդի հավատքի ու հայրենասիրության խորհրդանիշը, շարունակու՛մ է միավորել ժողովրդին ազգային իղձերի շուրջ։ Եվ վստահեցրեց, որ չի նվազել հայ ժողովրդի պատրաստակամությունը՝ աջակցելու Արցախին և այստեղ ապրող հայորդիների իրավունքների պաշտպանությանը: