Հայրապետական Սուրբ Պատարագ Սուրբ Հարության տոնի առիթով 2011

25.04.2011

Ապրիլի 24-ին, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության տոնի օրը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ մատուցեց: Ս. Պատարագի ընթացքում Վեհափառ Հայրապետը իր պատգամը բերեց ժողովրդին: