Հայրապետական Սուրբ Պատարագ Միլանի Սուրբ Քառասուն մանկանց եկեղեցում

23.10.2018

Հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ Միլանի Սուրբ Քառասուն մանկանց եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Ամենայն Հայոց Կաթողիկոսն Իտալիայի հայոց հովվության հոգևոր դասի և վարչական խորհրդի հրավերով մեկնել է Իտալիա` հանդիսապետելու Սուրբ Քառասուն մանկանց եկեղեցու կառուցման 60 ամյակին նվիրված արարողությունները: