Հայոց բանակի 28-րդ տարեդարձը․ Պատարագ և պարգևաբաշխություն

29.01.2020

Զինված ուժերի կազմավորման 28-ամյակին ընդառաջ` Էջմիածնի Ս․ Աստվածածին եկեղեցում Պատարագ մատուցեց Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Գերշ․ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանրապետական մաղթանք: Պատարագին հաջորդած պաշտոնական ընդունելության ժամանակ տեղի ունեցավ պարգևաբաշխություն: