Զատկական Ս. Պատարագ Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում

23.04.2019

Ապրիլի 21-ին Հայ Եկեղեցին հանդիսավոր կերպով տոնախմբեց Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը: Այս առիթով, Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում, ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց հայրապետական Ս. Պատարագ: Սրբազան արարողությանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ՝ գլխավորությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: