Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի ծննդյան 60-ամյակի և գահակալության 12-րդ տարեդարձի տոնակատարություն

08.11.2011

Նոյեմբերի 4-ին Երեւանի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Կաթողիկոս Ամենայն Հայոցի ծննդյան 60-ամյակի եւ գահակալության 12-րդ տարեդարձին նվիրված տոնակատարություն: Շնորհավորական խոսքով հանդես եկան Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության նախագահները: