Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առիթով

03.09.2013

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հղում ենք Հայրապետական Մեր օրհնությունը Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով և շնորհավորում կրթական հաստատությունների բոլոր մանկավարժներին, ուսանողներին և աշակերտներին: Մեր հայցն ու աղոթքն է առ Բարձրյալ Տերը, որ աստվածային երկնառաք Իր օրհնությամբ արգասավորվի նոր ուսումնական տարին, և մեր զավակները ջանադրութամբ ամեն ժամ բազմապատկեն իրենց գիտելիքները, որպեսզի իմացությամբ զորացած կարողանան լավագույնս ծառայել մեր Հայրենիքին և Սուրբ Եկեղեցուն: