Գարեգին Բ. Ամենայն հայոց Կաթողիկոսի Ավագ Շաբաթվա ուղերձը-2014

14.04.2014

«...Մուտք ենք գործում Ավագ շաբաթ: Եկեղեցական արարողությունների խորհրդով, մեր մտորումներով ու ապրումներով մասնակից ենք դառնում մեր Տիրոջ երկրային կյանքի վերջին օրերի իրադարձություններին, մեր Փրկչի կրած չարչարանքներին, խաչելությանն ու մահվանը, նաև` սքանչելագործ հարությանը, որով շնորհվեց մարդկությանը հարուցյալ կյանք երկրի վրա և հավիտենական կյանք երկնային արքայության մեջ...»,- ի մասնավորի ասվում է ուղերձում: