Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Գյումրի

19.03.2019

Մարտի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Գյումրի: Վեհափառ Հայրապետը Գյումրիում հյուրընկալվեց Մայր Աթոռի կողմից բնակարաններ ստացած ընտանիքներից մեկին: