Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերադարձը Նիսից

19.09.2012

Սեպտեմբերի 15-ին ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ֆրանսիա կատարած հովվապետական այցը: Վեհափառ Հայրապետի այցը հագեցած էր հանդիպումներով եւ եկեղեցական արարողություններով: Նա հանդիպումներ է ունեցել քաղաքային իշխանությունների, հայկական մշակութային ու հայրենակցական կազմակերպությունների անդամների հետ, Հոգեհանգստի կարգ կատարել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի մոտ, ինչպես նաեւ Հայրապետական Պատարագ մատուցել Նիսի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Վեհափառի այցը նաեւ նպատակ ուներ հարթել վերջին շրջանում հայ համայնքում տեղ գտած խնդիրները: