Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Ս. Աստվածածնի Ավետման տոնի առիթով-2014

08.04.2014

Ապրիլի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շնորհավորական ուղերձն ու օրհնությունն է հղել բոլոր կանանց ու աղջիկների Ս. Աստվածածնի Ավետման տոնի առթիվ.«....Հոգենորոգ այս օրը մեր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնություն` աղոթքով և մաղթանքով, որ մայրերը ուրախ սրտով ու երջանիկ հոգով սնեն իրենց մանուկներին և մեծացնեն նրանց խաղաղության ու բարօրության մեջ»: