Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 16-րդ տարեդարձը

10.11.2015

Նոյեմբերի 8-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, հավարտ կիրակնօրյա Սուրբ Պատարագի, կատարվեց Հայրապետական մաղթանք՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 16-րդ տարեդարձի առիթով: Պատարագիչն էր ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ արքեպ. Պարսամյանը: