Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 13-րդ տարեդարձը

06.11.2012

Նոյեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 13-րդ տարեդարձի առիթով, ձեռամբ Տ. Սահակ եպս. Մաշալյանի, մատուցվեց տոնական Սուրբ Պատարագ, որի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք: Արարողությանը ներկա էին Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների ներկայացուցիչները, Հայաստանի և Սփյուռքի թեմերի առաջնորդները, թեմերի աշխարհական ներկայացուցիչներ և բազում ուխտավորներ: