Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Վատիկան

13.05.2014

Վատիկան կատարած եղբայրական այցի շրջանակներում Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ունեցավ նաև մի շարք հանդիպումներ. մասնավոր առանձնազրույց ունեցավ հանգստի անցած Բենեդիկտոս ԺԶ Պապի հետ, հանդիպեց Վատիկանի Պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի, Քրիստոնեական միության ջատագովման պապական խորհրդի նախագահ Կարդինալ Կուրտ Կոխի և Արևելյան Եկեղեցիների կոնգրեգացիայի նախագահ Կարդինալ Լեոնարդո Սանդրիի հետ: Նորին Սրբությունը պատվիրակության ուղեկցությամբ այցելեց նաև Ս. Պետրոսի տաճար, ապա Կաթոլիկ Եկեղեցու կողմից օրեր առաջ սրբադասված Հովհաննես ԻԳ և Հովհաննես Պողոս Բ պապերի շիրիմներին: Աղոթք կատարվեց Հայոց Ս. Գրիգոր Լուսավորիչ Հայրապետին նվիրված արձանի առջև: