Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելեց Բաքու (Ադրբեջան) մասնակցելու Կրոնապետերի համաշխարհային գագաթնաժողովին

27.04.2010

2010 թ. ապրիլի 26-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գագերին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մոսկվայի եւ Համենայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Ա.-ի եւ Կովկասի մահմեդականների առաջնորդ Նորին Գերազանցություն Շեյխ ուլ-Իսլամ Ալլահշուքյուրի հրավերով այցելեց Բաքու՝ (Ադրբեջան) մասնակցելու Կրոնապետերի համաշխարհային գագաթնաժողովին: Հայ ժողովրդի անկախությունից հետո առաջին անգամն էր, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը առաջնորդում էր հայկական պատվիրակությունը դեպի Ադրբեջան: