Տարեմուտի ուղերձ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տարեմուտի ուղերձը

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 31

Սիրելի ժողովուրդ հայոց.

Տարեմուտի վերջին րոպեներն են մեզ բաժանում նոր հազարամյակի սկիզբն ազդարարող 2001 թվականից։ Ամենքս լավատեսությամբ համակված և հուսառատ հոգով, բարի ակնկալիքներով մուտք ենք գործում նոր դարաշրջան, որը ազգային մեր կյանքում բացվում է Հայոց Մեծ Դարձի՝ Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակի փառաշուք հոբելյանով։

Ամանորի խորախորհուրդ այս գիշեր մեր հայացքները ուղղված են երկինք, քանզի հավատամ ենք, որ քրիստոնեական մեր կյանքի մեծ հոբելյանը Աստծո կոչն է մեր ժողովրդին՝ վերստին դառնալու դեպի Փրկիչը մեր՝ Հիսուս ֊Քրիստոս, ե իբրև փոքր ժողովուրդ՝ մեծ լինելու Աստծո առջև. ինչպես 1700 տարիներ առաջ։

Փաոք, պատիվ և երկրպագություն Հորը ն Որդուն և Սուրբ Հոգուն, որ արժանի դարձրեց Մեզ որպես Հայրապետ Ամենայն Հայոց, անկախ մեր Հայրենիքի խաղաղ երկնքի ներքո. Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից մեր ժողովրդի զավակներին ծանուցելու քրիստոնեությունը Հայաստանում որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարությունների սկիզբը և բերկրանոք սրտի հրավիրնլու մասնակցություն բերել հանդիսություններին։

Տարեմուտի բերկրալի այս պահին Մեր աոաջին պարտքն է խոնարհվել լուսահոգի Վազգեն Ա և Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսների հիշատակի առջև, որ հորդորեցին մեր պետությանն ու ժողովրդին արժանավայել հանդիսավորությամբ տոնախմբել հայրենական մեր կյանքի մեծագույն իրադարձության 1700 ամյակը։ Հուզմունքով ենք հիշում այն օրը, երբ Վազգեն Հայրապետը, Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու տեսիլքը հոգում ծրարած, օրհնեց հոդը և ասաց. «Հավանաւբար. այստեղ եմ լինելու,  բայց գուցե կհիշեք ինձ. համենայն դեպս, երանի այն հայերին, որ այդ պահին. այդ օրը՝ 2001 թ.. պիտի լինեն այստեղե։

Երանին մեզ  է տրված. ի Հայաստան և ի սփյուռս ապրող հայորդիներիս. որ այսօր. ահա. 2001 թվականի տարեմուտն ենք ապրում և մեր հայացքի առջև ոչ թե լուսեղեն տեսիլքն ունենք Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու, այլ նրա հոյակերտ իրական սլացքը:

Սիրելի հայորդիք հոբելյանական  հանդիսությունների մեր առաջին  քայլը թող լինի ախտի կանգնել  Հայոց 131 Հայրապետների ու մեր քրիստոնեական ժառանգությունը կերտած սուրբ նախնյաց հիշատակի առջև և աղոթել առ  Աստված, որ մեր ժողովուրդը Առաքելական մեր Մայր եկեղեցու օրհնության ներքո շարունակի հավատով վերածնված, միությամբ զորավոր ստեղծագործ իր կյանքը՝ սրբազան առա քելությունը հայրենաշինության:

20-րդ դարը պատմություն է այլևս՝ արձանագրած իր նվաճումներով ու կորուստներով, պարգևած բերկրանքով ու ցավերով, փառավոր ու ամոթալի Էջերով: Նոր դարաշրջան է բացվում աշխարհի վրա՝ հասարակական կյանքի նորացող ընթացքով։ Նոր դար և հազարամյակ մեր ժողովուրդը  թևակոխում է  ազատ Հայաստանի ա Արցախի 10–ամյա գոյության հպարտությամբ շտկած եղեռնահար մեջքը, թոթափած խորհրդային բռնությունն ու անաստվածությունը, հաղթանակած ազատագրական պայքարում, բայց նաև՝ Հայրենիքում աղքատության, գործազրկության. արտագաղթի դեռ շարունակվող հոգսերով ա դժվարություններով, վճիռների սպասող բազում խնդիրներով ծանրաբեռն:

Արդարն, հայրենական մեր կյանքն այսօր կարոտ է վերաշինության. առողջացման, կառուցողական հաղթանակների, որոնց կենսավիշը միաբանությունն ու սերն Է։ Շաղախենք մեր կյանքը սիրով։ Աստվածային Սուրբ Սիրով, որ բժշկում, ամոքում Է վշտացած հոգիներ, կյանք պարգևում անկյալ մարդուն ու վերափոխում աշխարհը։ Սիրո նորոգությամբ զորացնենք ազատ ու անկախ մեր Հայրենիքր. բոլորվենք նրա շուրջ ն միասնաբար կերտենք նորօրյա պատմությունը մեր՝ հայ կյանքը աշխարհասփյուռ։

Շաղախենք մեր կյանքը սիրով։ Սերը իշխանավորի՝ բարիք ու շինություն Է երկրին, սերը եկեղեցականի՝ հավատ, ապրելու բերկրանք ա արարելու  կամք  է  ժոդովրդին. համընդհանուր սերըէ համազգային առաջընթացի ու  ապահովության, վաղվա երջանիկ օրվա պայման։ «ՍԷրը ոչ երբեք անկանիե։ Յուրաքանչյուրս առանձին ե բոլորս միասին ազգային մեր կյանքում արժևորենք հոբելյանական նոր տարին։ Հավատանք. աղոթենք ու ձգտենք, որ 1700-ամյակի վսեմ խորհուրդը արթնացնի մեր մեջ հայի Քրիստոսասեր, արի, արժանապատիվ հոգին։ Նոր կյանք սկսենք՝ վերադառնալով մեր սուրբ հավատին, եկեղեցական-ազգային ավանդույթներին՝ պատնեշելով խորթ ու օտար բարքերի հոսքը մեր դեպի Հայրենիք, հայ իրականություն։ Բավարար չէ միայն անունով քրիստոնյա լինել. հավատավոր գործերով վկայենք, որ արժանի ենք «քրիստոնյաե անվանը ն քրիստոնյա առաջին պետությունն ունենալու  պատվին ու պատասխանատվությանը, մեր հայրերի Աստծո օրհնությանն ա շնորհներին։

Մեր պատմության այս հանգրվանին, երբ բազմահազար հայորդիք, հեռու Հայրենիքի մաքուր երկնքից. Արարատի վսեմ հայացքից. ՄիածնաԷջ Ս. Տաճարի աղոթաբույր տեսքից, իրենց կյանքն են կառուցում աշխարհի տարբեր երկրներում, Հայ֊րապետիս կոչն ու պատգամն է ի Հայաստան. Արցախ և ի սփյուռս ապրող մեր ժողովրդի զավակներին՝ արծարծ պահել Հայրենիքի սերը. հավատարմությունը Առաքելական մեր Սուրբ եկեղեցուն, լինել  նախանձավոր ազգային գիտակցության ն նրանից բխած պարտականությունների հանդեպ։ Գիտենանք, թե մեր պարտքի հանձնառությամբ, համախումբ ջանքերով պիտի կերտենք նոր օրը մեր կյանքի, որպեսզի չկրկնվեն անցնող դարում մեր ժողովրդի հանդեպ գործված անարդարությունները, մեր կրած կորուստները, ապրած տագնապներն ու դժվարությունները։

Սիրելի աշխարհասփյուռ ժողովուրդ հայոց, զավակունք Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու. Ամանորի առիթով շնորհավորում և Մեր բարի մաղթանքներն ենք բերում ձեզ ի ծագս աշխարհի։ Թող նոր դարն ու հազարամյակր. Հայոց Մեծ Դարձի 1700-ամյակր ավետող 2001 թվականը բարիք ու երջանկություն բերի ամենքիս և լինի հոգևոր վերածննդի ու ագգային վերազարթոնքի տարի։ Զորանանք հավատով. որ կյանքն իմաստնանա Աստծո ներկայությամբ։ Մեկտեղվենք մեր սիրելի Հայրենիքի շուրջ և ուխտավորի մեր գավազանն ի ձեռին Սուրբ Էջմիածին գանք մեր ուխտը վերանորոգելու Աստծո հետ։ Նա է Երկնավոր մեր Հայրը, հույսն ու ապավենը մեր. իսկ մենք՝ Նրա ժողովուրդը։ Ծառայենք Աստծուն՝ ծառայելով մարդկանց, մեր ընտանիքներին, ժողովրդին ու Հայրենիքին։

Լուսավորչահաստատ Ամենայն Հայոց Հայրապետական Գահից աշխարհի խաղաղության, մեր երկրի ապահովության ու շենացման, մեր ժողովրդի բարօրության համար աղոթք առ Աստված վերառաքելով՝ բացված ենք հայտարարում Հայոց Մեծ Դարձի՝ Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման 1700– ամյակի պաշտոնական հանդիսությունները։

Շնորհավոր Ամանոր, բարի հոբելյանական տարի։