Սրբոց Ղևոնդյանց տոնին Ամենայն Հայոց Կաթողիկոսն արքության պատիվ շնորհեց երեք եպիսկոպոսների

Սրբոց Ղևոնդյանց տոնին Ամենայն Հայոց Կաթողիկոսն արքության պատիվ շնորհեց երեք եպիսկոպոսների 26.02.2019

Ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում երկարամյա նվիրյալ և արդյունավոր ծառայության ու վաստակի` այսօր Սրբոց Ղևոնդյանց տոնին, Ամենայն Հայոց Կաթողիկոսն արքության պատիվ շնորհեց Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանին, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանին և Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Մովսես եպիսկոպոս Մովսիսյանին: