Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի նախկին առաջնորդ՝ երջանկահիշատակ Տ. Աղան Արքեպիսկոպոս Պալիոզյանի գերեզմանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի նախկին առաջնորդ՝ երջանկահիշատակ Տ. Աղան Արքեպիսկոպոս Պալիոզյանի գերեզմանին 05.02.2019

Փետրվարի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի նախկին առաջնորդ՝ երջանկահիշատակ Տ. Աղան Արքեպիսկոպոս Պալիոզյանի գերեզմանին, ուր միաժամանակ աղոթք կատարվեց նաև երջանկահիշատակ Տ. Արամայիս ավագ քհն. Ամիրզայանի գերեզմանին:

Վեհափառ Հայրապետին ուղեկցում էին Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ՝ Բարձրաշնորհ Տ. Հայկազուն Արքեպիսկոպոս Նաջարյանը, Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը, Արժ. Տ. Ավետիս քհն. Համբարձումյանը, թեմական խորհրդի ատենապետ՝ Տիար Սարգիս Տեր-Պետրոսյանը: