Սուրբ Հրեշտակապետների տոնին կմատուցվի Սուրբ Պատարագ

Սուրբ Հրեշտակապետների տոնին կմատուցվի Սուրբ Պատարագ 10.11.2023

Նոյեմբերի 11-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակում է Սուրբ Հրեշտակապետների և երկնային զորքերի տոնը։ Այս առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։

Սրբազան արորողության սկիզբը՝ ժամը 10։30-ին։