Նոր նշանակումներ

Նոր նշանակումներ 09.11.2023

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:

Արժանապատիվ Տ. Հովել քահանա Օհանյանը, ազատվելով ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմում ստանձնած պարտականություններից, սույն թվականի նոյեմբերի 8-ից ծառայության է նշանակվել Արագածոտնի թեմում։

Արժանապատիվ Տ. Հայկ քահանա Քոչարյանը, ազատվելով Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարչի օգնականի պաշտոնից, սույն թվականի նոյեմբերի 8-ից ծառայության է կոչվել Արագածոտնի թեմում։