Կատարվեց Սուրբ Ստեփանոս նախավկայի և առաջին մարտիրոսի տոնի նախատոնակը

Կատարվեց Սուրբ Ստեփանոս նախավկայի և առաջին մարտիրոսի տոնի նախատոնակը 26.12.2022

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Վարդան, Սուրբ Հովհաննես մատուռ-մկրտարանում դեկտեմբերի 25-ի երեկոյան կատարվեց Սուրբ Ստեփանոս նախավկայի և առաջին մարտիրոսի տոնի նախատոնակը: Նախատոնակին դուրս բերեվեց Ս. Ստեփանոսի մասունքակիր աջը:

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 26-ին, Առավոտյան ժամերգության ավարտին Մայր Աթոռի Լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպս. Բաբայանը սարկավագների տոնի առիթով շնորհավորեց Սուրբ Էջմիածնում իրենց սպասավորությունը բերող միաբան սարկավագներին: