Մայր Տաճարում կատարվեց եպիսկոպոսացու վարդապետների ուխտադրության արարողությունը

Մայր Տաճարում կատարվեց եպիսկոպոսացու վարդապետների ուխտադրության արարողությունը 11.05.2019

Մայիսի 11֊ին՝ կեսօրին, Մայր Տաճարում կատարվեց Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանի, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Դանիել վարդապետ Ֆընտըգյանի և Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Հոգեշնորհ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանի ուխտադրության արարողությունը, որի ընթացքում Հայր Սուրբերը, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցուն և Մայր Աթոռ Ս. Էջմիածնին հավատարմության իրենց ուխտը վերահաստատելով, ստորագրեցին իրենց երդմնագրերը: